Բաչիաշվիլին պնդում է, որ իրեն առևանգել են Բիձինա Իվանիշվիլիի անունից

Բիձինա Իվանիշվիլիի նախկին «անձնական ֆինանսիստ» Գիորգի Բաչիաշվիլին պնդում է, որ իրեն արտասահմանից առևանգել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության միլիարդատեր հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի անունից, որի համար նա աշխատել է ավելի քան տասը տարի՝ կառավարելով նրա անձնական ֆինանսները:

Բաչիաշվիլին համապատասխան հայտարարությունն արել է Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած նիստի ժամանակ։

«Շաբաթ օրը՝ մայիսի 24-ին, ինձ առևանգել են արտասահմանից: Ինձ կապել են, երկու օր շարունակ կապել են աչքերս, փաստաբանիս, դատախազին, դատավորին կամ ընտանիքիս չեն տեղեկացրել: Այնուհետև, առևանգելով` ինձ նստեցրել են Airzena (այժմ՝ Georgian Airways) ինքնաթիռ և անօրինական կերպով, խախտելով բոլոր օրենքները, տեղափոխել Վրաստան: Վրաստանի ներկայացուցիչները Բիձինա Իվանիշվիլիի անունից բռնի կերպով ինձ բերել են Վրաստան», — ասել է Բաչիաշվիլին։

Փաստաբանները պահանջում են, որ առևանգման գործով հետաքննություն սկսվի։