Բաքուն Երևանի հետ խաղաղության գործընթացը դիտարկում է Թբիլիսիում

Վրաստանի մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին «ամենաճիշտ ընտրությունն է», հայտարարել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևը Թբիլիսիում է Ադրբեջանի կառավարության պատվիրակության հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը՝ այն բանից հետո, երբ սեպտեմբերին Ադրբեջանը հայտարարեց իր ինքնիշխանության վերականգնման մասին։

Ալիևը նշել է՝ իր պատկերացումն այն է, որ ամենաճիշտ ընտրությունը՝ լինի դա պատմական ասպեկտ, թե որևէ այլ, այդ թվում՝ աշխարհագրական, անհրաժեշտ է Վրաստանի ներգրավումն այդ իրավիճակում։

«Նույնը մենք ակնկալում ենք Հայաստանից։ Եվ եթե նա համաձայնի, մենք անմիջապես կսկսենք համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ, երկկողմ և եռակողմ հանդիպումներն այստեղ՝ Վրաստանում», — ասել է Ալիևը։

Ալիևի խոսքին նախորդել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը: Վերջինս վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել, որ Թբիլիսին միանա խաղաղ գործընթացին։

Ղարիբաշվիլիի խոսքով, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև «Միջին միջանցքի զարգացումը»։

Վրաստանը պատրաստ է միջնորդել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը