Այսօր Բաթումիի և Թբիլիսիի օդանավակայաններում չեղարկվել է 18 չվերթ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով։
Օդանավակայանների կառավարման TAV Georgia ընկերության տվյալներով՝ այսօր Բաթումիի միջազգային օդանավակայանում չեղարկվել է 6 չվերթ՝ 5-ը դեպի Թել Ավիվ և 1-ը դեպի Թեհրան։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չեղարկվել է 12 չվերթ։ Մասնավորապես, այսօր չվերներ չեն իրականացվի դեպի Թել Ավիվ, Աբու Դաբի, Դամմամ, Շարջա, Թեհրան և Դուբայ։
«Իսրայելից և Իրանից չվերթերը չեղարկվել են մինչև հունիսի 31-ը։ Թել Ավիվից դեպի Թբիլիսիի միջազգային օդանավակայան իրականացվում են միայն տարհանման չվերթեր»։
Մերձավոր Արևելքի մյուս երկրներից չվերթերը մասամբ են իրականացվում։ Շարջայից և Աբու Դաբիից չվերթերը չեղարկվել են մինչև ամսվա վերջ, չնայած Դուբայից չվերթերը գործում են։
Դեպի Բաթումիի օդանավակայան չվերթերն աստիճանաբար վերսկսվել են, այդ թվում՝ Քուվեյթից և Արաբական Միացյալ Էմիրություններից։
«Խափանումներ են առաջանում, եթե որոշակի երկրներ փակում են իրենց երկինքը», — պարզաբանել է TAV Georgia-ն։
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան հայտնել է, որ Քութաիսիի միջազգային օդանավակայանից դեպի Մերձավոր Արևելք չվերթերն իրականացվում են միայն Աբու Դաբիի ուղղությամբ։ Այս ուղղությամբ չվերթերը չեղարկվել են մինչև հունիսի 25-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ից ի վեր Մերձավոր Արևելքից չվերթերը հետաձգվել են Իսրայել-Իրան հակամարտության սրման պատճառով։ Իսրայելից և Իրանից չվերթերը ամբողջությամբ չեղարկվել են։