Բաթումիում ձերբակալված ուսանողը դատապարտվել է 12-օրյա ազատազրկման

Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Գուլիկո Կաժաշվիլին ուսանող Լուկա Նացվլիշվիլիին, որը նույն քաղաքում ձերբակալվել էր մայիսի 26-ին, դատապարտեց 12 օրվա ազատազրկման։

Դատավորի որոշման հրապարակումից հետո ուսանողին դատարանի շենքից ոստիկանները տարել են։

Բաթումիի համալսարանի ուսանող, ականատես Արչիլ Բերիձեի վկայությամբ, մայիսի 26-ի հանրահավաքն արդեն ավարտված է եղել, երբ Նացվլիշվիլիին ձերբակալել են։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուսանողը կալանավորվել է վարչական իրավախախտման համար երկու հոդվածներով՝ անհնազանդություն ոստիկանությանը և մանր խուլիգանություն։