Բնական աղետ Բաթումիում. վնասվել են մեքենաներ

Բնական աղետ Բաթումիում: Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ուժեղ քամու և անձրևի հետևանքով ափամերձ քաղաքում մի քանի ծառ է ընկել:

Արմատախիլ ծառերն ընկել են մի քանի մեքենաների վրա: Հորդառատ անձրևի պատճառով հեղեղվել են փողոցներ։

Բաթումիի քաղաքապետարանի տվյալներով, դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության աշխատակիցները և Բաթումիի քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Սկսվել են մաքրման աշխատանքները։