Բաթումիում շարունակվում է հակառուսական տրամադրությունը

Բաթումիում՝ Տբել Աբուսերիձեի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի բակում փակցված է Վրաստանի և Ուկրաինայի դրոշներով պաստառ և հայտնի մակագրությունը՝ «Русский военный корабль, иди на х*й»։ Փոխանցում է Batumelebi.ge-ին:

Այս արտահայտությունը ռուսական օկուպանտների դեմ Ուկրաինայի զինված ուժերի պայքարի և դիմադրության խորհրդանիշն է։

Բացի պաստառից, բակում տարբեր երկրների դրոշներ են փակցված՝ ի նշան համերաշխության և բողոքի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեմ։

Ի դեպ, օրեր առաջ Բաթումիի Աբուսերիձեի փողոցում «Ռուսաստանը օկուպանտ է, մի լսիր ռուսական էստրադային երաժշտություն» բովանդակությամբ գովազդային վահանակ էր հայտնվել: