Երիտասարդների ծեծկռտուքի հիման վրա քրեական գործ է հարուցվել

Բաթումիում օգոստոսի 28-ի առավոտյան արձանագրված երիտասարդների ծեծկռտուքի գործով ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել  «խմբակային բռնություն» հոդվածով։ Դեռևս հայտնի չէ՝ հետաքննության շրջանակներում ձերբակալվե՞լ է արդյոք որևէ մեկը։

Հայտնի չէ նաև՝ միջադեպի մասնակիցները չափահա՞ս անձինք են։

Telegram-ում տարածված բռնության տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդները գետնին ընկած տղային հայհոյում, ոտքերով հարվածում, ապա փորձում են խեղդամահ անել:

ՆԳՆ մամուլի կենտրոնից հայտնել են, որ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով՝ խմբակային բռնություն։

Մեղադրանքը նախատեսում է ազատազրկում երկու տարվա ժամկետով։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի առավոտյան։