Բիձինա Իվանիշվիլիի ունեցվածքը ավելացել է

Bloomberg Billionaires Index-ի համաձայն «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը ավելացել է:

Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշում Վրաստանից միայն Բիձինա Իվանիշվիլին է: Այսօրվա դրությամբ Իվանիշվիլին զբաղեցնում է 349-րդ տեղը, այն դեպքում, երբ հունիսի 28-ի դրությամբ նա 350-րդ տեղում էր:

Ինդեքսի համաձայն, նշված ժամանակահատվածում Իվանիշվիլիի ունեցվածքը հունիսի 28-ի դրությամբ գնահատվել էր 5,32 մլրդ դոլար: Հուլիսի 19-ի դրությամբ այն կազմում է 5,35 մլրդ դոլար: