Բջջային ինտերնետի արագությամբ Վրաստանը 72-րդն է

Ինտերնետ արագությունը չափող Speedtest Global Index-ի տվյալներով, այս տարվա երրորդ եռամսյակում Վրաստանը ֆիքսված ինտերնետի արագությամբ 181 երկրների շարքում զբաղեցնում է 127-րդ տեղը։

Ըստ Speedtest Global Index-ի՝ Վրաստանից օգտատերերի փորձարկած միջին արագությունը 26,44 Մբիթ/վ է:

Բջջային ինտերնետի առումով Վրաստանի դիրքերը համեմատաբար ավելի բարվոք են. 145 երկրների շարքում Վրաստանն զբաղեցնում է 72-րդ տեղը, իսկ միջին արագությունը 33,52 ՄԲ/վ է։