Բողոքի ցույցերի 336-րդ օրը Թբիլիսիում

Հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ բողոքի ցույցերի 336-րդ օրը, ցուցարարների մի մասը կրկին փակել է Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայի վրա գտնվող խորհրդարանի դիմացի ճանապարհը։

Ցուցարարների մյուս մասը կանգնել էր մայթեզրին։

Նոր օրենսդրության համաձայն` եթե հանրահավաքին բավարար թվով մարդ չկա, ճանապարհի փակումը պատժվում է վարչական ազատազրկմամբ։

Ճանապարհի փակմանը նախորդել էր Ռուսթավելիի հուշարձանից դեպի խորհրդարան երթը՝ ի պաշտպանություն ուսուցչուհի Նինո Դաթաշվիլիի. երեկ` հոկտեմբերի 29-ին, նա գրավի դիմաց ազատ է արձակվել բանտից՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով: