Վարորդական իրավունքի գործնական քննությունը տեղափոխվում է փողոց

Վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու  համար նախատեսված գործնական քննությունը չի անցկացվի Թբիլիսիի ճանապարհներին: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Հայտարարությունում ասվում է, որ գործնական քննության փոփոխության հարցն անփոփոխ է մնում: Այն ուժի մեջ կմտնի 2018 թ․ առաջին կեսից:

«Վարորդական իրավունքի գործնական քննությունը փողոցներում ծրագրվում է սկսել 2018 թվականի առաջին կեսից: Սակայն դրանք տեղի չեն ունենա մայրաքաղաքում»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք՝ նախնական տեղեկատվության համաձայն ծրագրված էր, որ տեսական քննությունը հանձնելուց հետո,  ապագա վարորդները ստիպված կլինեն գործնականը հանձնել Ռուսթավի և Թբիլիսի քաղաքներում:

Թողնել պատասխան