Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր արտահանձնման վերաբերյալ բանակցություններ չի վարում»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոնդարը:

«Արտաքին գործերի նախարարությունը, իրոք, այդ հարցով որևէ բանակացություն չի իրականացնում: Վրաստանն իմ իրավասություններում  է, սակայն արտաքին գործերի մակարդակով արտահանձման վերաբերյալ որևէ կապ չկա»,- հայտարարել է փոխնախարարը:

Բոնդարի խոսքով, նման խնդիրները լուծվում են արդարադատության նախարարությունների մակարդակով: «Արտաքին գործերի նախարարությունը այս գործում ներկայացված չէ»,- հայտարարել է դիվանագետը:

Թողնել պատասխան