Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում:

Արչիլ Թալակվաձեի և Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև հարաբերությունները:

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին նշել է, որ կարևոր են Հայաստանի և Վրաստանի պատվիրակությունների հանդիպումները:

Նրա խոսքերով, երկրների միջև հիմնական հարցերից մեկը միջխորհրդարանական հարաբերություններն են: Պատգամավորն ասում է, որ խնդիրները պետք է պատրաստ լինեն նախօրոք` խորհրդարանի նախագահների Երևանում հանդիպելու համար: