Մաչալիկաշվիլիին թույլ չեն տալիս վրան տեղադրել խորհրդարանի մոտ

Պանկիսիում իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը` Մալխազ Մաչալիկաշվիլին փորձում է կրկին վրան տեղադրել խորհրդարանի շենքի առջև, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս:

Ոստիկանության գլխավոր վարչության պետ Կախա Բուխրաձեն Մաչալիկաշվիլիին ասել է, որ «այս պահին նպատակահարմար չէ վրան տեղադրելը, քանի որ նշված վայրում նորոգման աշխատանքներ են պլանավորված»:

Սակայն, Մաչալիկաշվիլին հայտարարում է, որ միևնույն է՝ վրանը տեղադրելու է:

Հիշեցնենք, որ Մալխազ Մաչալիկաշվիլին վերջին մոտ մեկ տարվա ընթացքում բնակվում էր խորհրդարանի մոտ դրված վրանում և պահանջում պատասխանատվության ենթարկել իր որդուն սպանած հատուկ ջոկատայիններին ու հրաման արձակողին: Սակայն հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո, վրանը ժամանակավորապես ապամոնտաժվել էր: