«310 օր անց վրացիները շարունակում և ավելի են ուժեղացնում զանգվածային բողոքի ցույցերը», — սոցիալական ցանցում գրել է Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ քաղաքացիները փողոց են դուրս եկել այսօրվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեմ։
«310 օր կեղծված ընտրություններից և ռեժիմի ռուսամետ շրջադարձից հետո վրացիները շարունակում և ուժեղացնում են զանգվածային բողոքի ցույցերը: Այսօրվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ծաղրի դեմ», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։