«Բորջոմի»-ն շշալցման նոր գործարան է բացում

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, IDS Borjomi Georgia-ն, առաջին վրացական հանքային ջրի՝ «Բորջոմի»-ի արտադրության 135-ամյակի առթիվ, պաշտոնապես կբացի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած շշալցման նոր գործարան։

Նախագծի ընդհանուր ներդրումը կազմում է 120 միլիոն դոլար, որն անկախ Վրաստանի պատմության ընթացքում այս ոլորտի ամենամեծ ներդրումն է։

Բորջոմիի նոր գործարանը կառուցվել է Քվիբիսիում՝ նախկին N2 շշալցման գործարանի տարածքում։ Գործարանի ընդհանուր մակերեսը 48 հազար քմ է։ Մասշտաբի և արտադրական հզորության առումով սա Վրաստանի շշալցման ոլորտի ամենամեծ ձեռնարկությունն է։

Գործարանի շինարարությունը սկսվել էր 2022 թվականին: