Լուսանկար. Թբիլիսիի քաղաքապետի պատասխանը` քննադատություններին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա  Կալաձեն ֆեսբուքյան իր էջում  լուսանկար է հրապարակել, որում աղ է ցանում.

Կալաձեն այս կերպ է արձագանքել սոցցանցերում այն դժգոհություններին, թե մայրաքաղաքի փողոցները սառցակալած են (Թբիլիսում նախրոդ 2 օրերին ձյան տեղումներ էին, սառույցը փողոցներում վթարների պատճառ էր դարձել), իսկ աղալցվել են միայն այն կենտրոնական թաղամասերը, որտեղ հարուստներն են ապրում: Կալաձեի գրառումը մի քանի ժամում հազարավոր «լայքեր» է հավաքել, բազմաթիվ մեկնաբանություններ: Շատերը մոռացել են սառած ճանապարհների մասին ու հավանություն տվել քաղաքապետի սարկազմին: