Բժշկական ոլորտի մասնագետները միացել են տեղական ընտրությունների բոյկոտին։
Մինչ այժմ բոյկոտին միացել է բժշկական ոլորտի ավելի քան 120 մասնագետ։
«Մենք՝ բժշկական ոլորտի մասնագետներս, միանում ենք տեղական ընտրությունների բոյկոտին, քանի որ հավատում ենք, որ արևմտյան, բարձր հավաստիության, ապացույցների վրա հիմնված բժշկությունը մեր ոլորտի և մեր երկրի ապագան է։ Մենք կարծում ենք, որ դա հնարավոր չէ իրականացնել ռուսական ռեժիմի հետ համագործակցությամբ։ Մենք կոչ ենք անում միասնության։ Ո՛չ ռուսական ռեժիմին։ Ո՛չ ռուսական ընտրություններին», — ասված է բժշկական ոլորտի մասնագետների հայտարարության մեջ։