Սաակաշվիլին չի ընդունել Կլիչկոյի առաջարկը

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին չի ընդունել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի առաջարկը: Այս մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիտալի Կլիչկոն Սաակաշվիլիին առաջարկել էր գլխավորել իր «Ուդառ» կուսակցությունը, որը մասնակցելու է հուլիսի 21-ի Ուկրաինայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Ես մնում եմ կուսակցության առաջնորդ, իսկ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկում եմ կուսակցության ղեկավարի պաշտոնը»,- հայտարարել էր Կլիչկոն:

Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլին չի կարող դառնալ գերագույն Ռադայի պատգամավոր, քանի որ նա 5 տարի չի ապրել Ուկրաինայում, սակայն կարող է լինել կուսակցության դեմքը և ակտիվորեն ներգրավվել նախընտրական քարոզարշավում: