Չիկվաիձեն կրկին հացադուլ է անում

Գործարար Գիորգի Չիկվաիձեն բանտում կրկին հացադուլ է սկսել։

Չիկվաիձեի մայրը՝ Էկա Ծերեթելին, այս տեղեկությունը տարածել է սոցիալական ցանցերում։ Նրա խոսքով՝ Չիկվաիձեն չի վստահում քրեակատարողական ծառայությանը, վախենում է սննդային թունավորումից և դրա պատճառով մշտապես կերել է իր ընտանիքի ուղարկած սնունդը։

«Հատուկ քրեակատարողական ծառայությունը թույլատրել է ընտանիքին սնունդ տրամադրել, ինչը մինչ օրս իրականացվել է առանց որևէ խնդրի, սակայն այսօր N18 քրեակատարողական հիմնարկը հրաժարվեց ընդունել իմ բերած սնունդը՝ առանց որևէ բացատրության։ Ո՛չ թեժ գիծը, ո՛չ էլ տեղում գործող ծանրոցների առաքման ծառայությունը պատասխան չունեին», — գրել է Չիկվաիձեի մայրը։