Թբիլիսիում բանվորն ընկել է վերելակի հորը

Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում բանվորն ընկել է վերելակի հորը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել կառուցվող շենքում, 20 ամյա երիտասարդը  տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240֊րդ հոդվածով, որը նախատեսում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում։

Տիրուհի Համազարյան,  «Ալիք մեդիայի» ստաժոր