Ճիաթուրայի մունիցիպալիտետում բողոքի ցույցի մասնակից 4 հանքափոր է բերման ենթարկվել: Հանքափորների խոսքով, համախոհ հանքափորները բերման են ենթարկվել գիշերը մոտավորապես ժամը 03:00-ի սահմաներում:
Ըստ տեղեկությունների՝ Գիորգի Նեփարիձեն, Մերաբ Սարալիձեն և Թենգիզ Գվելեսիանին բերման են ենթարկվել ի նշան բողոքի տեղադրված վրանից, ևս մեկ ցուցարարի տնից են բերման ենթարկել։
Հանքափոր Տարիել Միքացաձեն նշել է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածները պահվում են Քութաիսիի կալանավայրում։
«Բռնի գործողություններ, չափից ավելի ուժ, ֆիզիկական բախում… Մեզ վերաբերվում էին որպես հանցագործների։ Կանանց ենթարկում էին ֆիզիկական բռնության, հայհոյում էին, խլում էին մեր բջջային հեռախոսները, կոխկռճում էին մեր մատները, որ վերցնեն հեռախոսները… Ճիաթուրա, ստրկության են պատրաստում մեզ», — գրել են բողոքի ակցիայի մասնակիցները։
Ցուցարարներն առավոտից Ճիաթուրայում հանրահավաք են անցկացնում և կոչ են անում համաքաղաքացիներին աջակցել իրենց։
Վրաստանի իշխանությունների ուշադրությունը գրավելու համար Ճիաթուրայի հինգ հանքափորներ հացադուլ են սկսել, ևս մեկ հանքափոր «չոր» հացադուլ է անում:
Նրանք բողոքում են Ճիաթուրայի մունիցիպալիտետում մանգան արդյունահանող «Ջորջիան մանգանեզ» ընկերությանը կառավարող «Ճիաթուրա նենեջմենթ քոմփանի»-ի (CMC) նախաձեռնած գործընթացի դեմ, քանի որ կարծում են, որ իրենցից ոմանք անգործ կմնան։