Դանիելսոնը հանդիպել է Ղարիբաշվիլիին. այսօր տեղի կունենա ընդդիմության և իշխանության հերթական հանդիպումը

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Այս մասին հայտնում են կառավարությունից:

Վարչապետի հետ հանդիպումից հետո Դանիելսոնը նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Նախագահի հանդիպումից հետո Կրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ այսօր տեղի կունենա Վրաստանի իշխանության և ընդդիմադիր մի շարք կուսակցությունների հանդիպումը:

Հիշեցնենք, որ Կրիստիան Դանիելսոնը երեկ՝ մարտի 28-ին արդեն հանդիպել է մի քանի հասարակական կազմակերպությունների և նրանց հետ քննարկել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծման ուղիները: