Թբիլիսիի քաղաքային դատարանը շարունակում է քննարկել եվրոպամետ հանրահավաքներում խմբակային բռնության կազմակերպման և դրանց մասնակցելու գործը։
Այսօրվա նիստում որպես վկա հարցաքննվել է Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության քննիչ Դավիթ Կիտիաշվիլին։
Հարցաքննության ընթացքում մեղադրյալներից մեկի՝ Գիորգի Տերիշվիլիի փաստաբան Իրակլի Չոմախաշվիլին նկատել, և հայտարարել է, որ և՛ վկան, և՛ դատախազը, որի խնդրանքով նրան հարցաքննում էին, միաժամանակ օգտագործել են բջջային հեռախոսներ։
Դատավորն ի պատասխան վստահեցրել է, որ հարցաքննության ընթացքում վկաների նկատմամբ հատուկ վերահսկողություն կկիրառվի, որպեսզի «նման հարցեր չառաջանան»։ Դատավորը նշել է, որ բոլոր վկաները դատարան մտնելուց առաջ պետք է անջատեն հեռախոսները։