Ըստ Վրաստանի 2024 թվականի պետական բյուջեի 12 ամսվա կատարողականի վերանայման, այդ ընթացքում 543 ուսուցչի մասնագիտական գործունեությունն անցել է գնահատման գործընթաց։
Ինչպես գրված է փաստաթղթում, որը խորհրդարան է ներկայացվել 2025 թ. մայիսի վերջին, «Ուսուցչի և տնօրենի մասնագիտության կարգավորման» ենթածրագրի շրջանակում հաշվետու ժամանակահատվածում՝
- Ավագ ուսուցչի կարգավիճակ է շնորհվել 1600 ուսուցչի,
- Ավագ հատուկ ուսուցչի կարգավիճակ՝ 216 ուսուցչի,
- Փնտրող ուսուցչի կարգավիճակ՝ 240-ի,
- Առաջատարի կարգավիճակ՝ 346-ի,
- Մենթորի կարգավիճակ՝ 108-ի։
Հաշվետու տարվա ընթացքում ուսուցչի մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայի շրջանակում վերաբաշխվել էին հանրային դպրոցների 52 հազար 159 ուսուցիչ։
Դրանց թվում՝
- Պրակտիկոս ուսուցիչ/փնտրող/առանց կարգավիճակի – 4 հազար 782 (9.2%),
- Ավագ ուսուցիչ – 37 հազար 727 (72.3%),
- Առաջատար ուսուցիչ – 8838 (16.9%),
- Մենթոր ուսուցիչ – 812 (1.6%)։
Սխեմայի շրջանակում վերաբաշխվել են նաև հանրային դպրոցների 2 հազար 315 հատուկ ուսուցիչ։
Նրանց թվում՝
- Պրակտիկոս/առանց կարգավիճակի – 629 ուսուցիչ (27.2%),
- Ավագ ուսուցիչ – 1676 (72.4%),
- Առաջատար ուսուցիչ – 10 (0.4%)։