Դատավոր Թեոնա Էպիտաշվիլին սաբոտաժի գործով «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին պարտավորեցրել է վճարել 30 հազար լարի գրավ։
Դատախազության պահանջով Ջափարիձեից կառգրավեն նույնականացման քարտը (ID) և անձնագիրը. նրան արգելվել է հատել սահմանն առանց դատախազի թույլտվության։ Գրավը վճարելու համար սահմանվել է 30 օր ժամկետ։
«Սա ավելի շատ քաղաքական գործ է, քան քրեական», — ասել է Ջափարիձեի փաստաբան Իրակլի Չոմախաշվիլին։ Նա դատավորին հիմնավորում է ներկայացրել, որ Ջափարիձեի կողմից չկա ո՛չ թաքնվելու, ո՛չ էլ նոր հանցագործություն կատարելու վտանգ։
«Եթե խոսքը փախուստի մասին է, ես հրապարակավ բազմիցս ասել եմ՝ չեմ պատրաստվում ոչ մի տեղ գնալ այս երկրից, քանի դեռ չեմ ավարտել այն, ինչ անում եմ», — ասել է Ջափարիձեն։