Այսօր՝ մայիսի 7-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված 8 անձանց՝ Զվիադ Ցեցխլաձեի, Վեփխիա Կասրաձեի, Վասիլ Կաձելաշվիլիի, Թոռնիկե Գոշաձեի, Ինսափ Ալիևի, Իրակլի Միմինոշվիլիի, Գիորգի Գորգաձեի և Նիկոլոզ Ջավախիշվիլիի դատավարությունը։
Այսօրվա դատական նիստում կհարցաքննվեն ոստիկան վկաները։ Դատախազությունը առաջինը որպես վկա հրավիրել է ոստիկան Գիվի Ծիքորիձեին, որը տուժող է համարվում։
Եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 8 անձանց մեղադրանք է առաջադրվել ավազակախմբային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու համար։ Գործը քննում է դատավոր Թամար Մճեդլիշվիլին։