Դատախազությունը զրկել է Սաակաշվիլիին հեռախոսազանգի հնարավորությունից

Ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցիալական ցանցում գրառում է արել, ըստ որի` դատախազությունից նամակ է ստացել, որով արգելվել է իրեն զանգահարել, այդ թվում՝ արգելվել են նաև իր երեխայի զանգերը։

«Այս սահմանափակումը, որպես կանոն, սահմանվում է, որպեսզի մեղադրյալը չկարողանա բանտից ազդել վկաների վրա, ինչն իմ դեպքում աբսուրդ է. Ալիսը չի կարող որևէ բանի վկա համարվել։

Ալիսը երբեմն ինձ այցելում էր «Վիվամեդ»՝ Սոփոյի հետ, և երբ ինձ բերեցին այստեղ, և նրանք այլևս չէին կարող տեսնել ինձ, նա շատ վրդովված էր, քանի որ չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում։

Այսօր նամակ ստացա, այսպես կոչված, դատախազությունից, որ երեխային կրկին զրկել են ինձ հետ խոսելու իրավունքից, և ինձ լիովին արգելել են զանգահարել», — գրել է Սաակաշվիլին։

Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն է տարածել Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նոյեմբերի 12-ին «Վիվամեդ» կլինիկայից բանտ վերադառնալու վերաբերյալ։