Երեկվա օրը համառոտ. մարտի 8

Վրաստանի պետական ​​աուդիտի ծառայությունը հանրակրթության կառավարման մոդելի արդյունավետության վերաբերյալ հաշվետվություն է հրապարակել։ Այն վերաբերում է կրթության նախարարության հանրակրթության կառավարման մոդելին և թե որքանով է այն ապահովում դպրոցների արդյունավետ կառավարումը։

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում հսկակայական հերթեր էին։

Մարտի 7-ին ռուսական դրոշով ռազմածովային ASSIA նավ է հայտնվել Բաթումիի նավամատույցների մոտ:

Վրաստանում 2023 թվականին լրագրողների նկատմամբ բռնության 45 դեպք է գրանցվել:

JAM news-ին տված հարցազրույցում Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասել է. «Եվրամիությունը 15 տարուց ավելի է ֆինանսավորում է Աբխազիայի բնակչությանն աջակցելու կարևոր ծրագրեր»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատում հանդիպել է անցյալ տարի՝ 2023 թվականի մարտի 7-8-ը տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցած երիտասարդներին և պատասխանել նրանց հարցերին։