Մրցույթ՝ Վրաստան-Հայաստան լեգենդների հրաժեշտի հանդիպման համար

Հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Վրաստան-Հայաստան լեգենդների հրաժեշտի հանդիպում: Հաղորդում է Հայաստանի Առաջին ալիքը:

Նշվում է, որ սա ոչ միայն մարզական, այլև հայ-վրացական հեռուստատեսային համագործակցության հրաժեշտի հանդիպում է:

Տեղեկության համաձայն՝ խաղը նկարահանելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, իսկ ցուցադրելու են Հայաստանի և Վրաստանի հանրային հեռարձակողները:

Խաղի կապակցությամբ ՀՀ Առաջին ալիքը խաղարկում է լեգենդների հանդիպման 6 հրավիրատոմս՝ նախատեսված 12 անձի համար:

Հաղթելու համար անհրաժեշտ է հավանել Առաջին ալիքի ֆեյսբուքյան այս գրառումը, մեկնաբանություններում նշել ամենամտերիմ ընկերներից մեկին, որպեսզի նա նույնպես մասնակցի և տարածել ձեր անձնական էջում:

«Հաղթողները կընտրվեն այսօր՝ երեկոյան ժամը 22:00-ին, Առաջին ալիքի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերից՝ պատահականության սկզբունքով», — ասված է տարածած հաղորդագրության մեջ: