Թբիլիսիում աշակերտների վրա ապակե կտոր է ընկել․ երեխաներից մեկի վիճակը ծանր է

Թբիլիսիում Բարաթաշվիլի փողոցի վրա գտնվող շենքերից մեկի ճակատային հատվածին ամրացված ապակին ընկել է վեց դպրոցահասակ երեխաների վրա՝ պատաճառելով մարմնական տարբեր վնասվածքներ։ Հաղորդում է Sputnik Georgia-ն։

Բոլոր երեխաները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում։

Նշվում է, որ երեխաները Թբիլիսիի թիվ 70 դպրոցի սաներ են։

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։

Թողնել պատասխան