Միասնական քննություններին կմասնակցի 25 դատապարտյալ

2022 թվականին Վրաստանում միասնական ազգային ​​քննություններին կմասնակցի քրեական գործում մեղադրվող կամ դատապարտված 25 քաղաքացի։

Քրեակատարողական ծառայության այսօր տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միասնական ազգային ​​քննությունների գործընթացը նման դիմորդների համար ևս ընթանում է հանգիստ պայմաններում, համապատասխան քննական կենտրոններում։ Քննություններին մասնակցող 25 մեղադրյալ/դատապարտյալներից 6-ը անչափահաս են։

«Հատուկ քրեակատարողական ծառայության համար դատապարտվածների բարձրագույն կրթության հասանելիությունն առաջնային պայման է։ Այդ նպատակով արդարադատության նախարարի նախաձեռնությամբ կգործարկվի հեռավար համալսարան, որը դատապարտյալներին հնարավորություն կտա սովորել բուհերում»,- հայտնում է քրեակատարողական ծառայությունը։