Կրկին նկատվում է վառելիքի գնաճ

Վրաստանում վերջին օրերին կրկին նկատվում է վառելիքի գնաճ. hատկապես թանկ է դիզելային վառելիքը։

«Վիսոլի» բենզալցակայանում հունիսի 21-ից վառելիքի գները տարբեր կատեգորիաների համար փոխվել են 5-19 թեթրիով (մոտ 0,017-0․06)։ Էկո դիզվառելիքը թանկացել է 19 թեթրիով (մոտ 0․06 դոլար) և այժմ արժե 4,76 լարի (մոտ 1,61 դոլար), 18 թեթրի (մոտ 0․06 դոլար) թանկացումից հետո եվրո դիզվառելիքը 4,72 լարի (1,60 դոլար) է։

«Սոկար» բենզալցակայանում գներն աճել են 5-11 թեթրիով (մոտ 0,017-0,037 դոլար) «Գալֆի» ցանցերում` 7-10 թեթրիով (մոտ 0,02-0,03 դոլար)։

«Դիզվառելիքի հետ կապված իրավիճակը կրիտիկական բարդ է, միջազգային գները զգալիորեն աճել են, երկրորդ գործոնն այն է, որ այժմ մատակարարման հետ կապված մեծ խնդիրներ կան։ 2 ամսից ավելի է, ինչ Ադրբեջանից դիզվառելիքի ներկրում չի եղել։ Բացի այդ, Ռուսաստանից դիզվառելիքը զգալի ուշացումներով է գալիս։ Այս գործոնները մեկ ամսում բարձրացրել են դիզվառելիքի գինը 40-45 թեթրիով (մոտ 0․13 — 0․15 դոլար)», — լրատվամիջոցներին հայտնել է Վրաստանi նավթամթերք ներմուծողների միության ղեկավար Վանո Մվրալաշվիլին։

Միջազգային շուկայում նավթի գների անկայունությունը պահպանվում է, սակայն հունիսի կեսերին Brent տեսակի նավթի գինը նվազել է։ Հունիսի 4-ի Թբիլիսիի ժամանակով ժամը 14:00-ի առուվաճառքի ժամանակ Brent-ի 1 բարելի գինը կազմել է 112,3 դոլար։