Դեռ հնարավորություն կա. Հարցելն ընդդիմության և կառավարության համաձայնության մասին

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի խոսքով, ընտրական համակարգի շուրջ բանակցությունները հնարավոր են, քանի որ երկու կողմերն էլ պատրաստ են փոխզիջման:

«Առայժմ պարզ չէ, թե ինչ կլինի, բայց լավ է, որ դեռ համաձայնության հնարավորություն կա․ ակնհայտ է, որ կառավարության և ընդդիմության երկու կողմերի քաղաքական առաջնորդները պատրաստ են կատարել որոշակի քայլեր և փոխզիջման գնալ: Կան տարբեր սցենարներ, սակայն ոչինչ երաշխավորված չէ։ Համաձայնության պարագայում կշահի միայն երկիրը և ամբողջ աշխարհը կտեսնի, որ չնայած առկա դժվարություններին, Վրաստանն առաջ է շարժվում», — ասել է Կառլ Հարցելը:

Հարցին, թե բանակցությունների տապալման դեպքում ինչ քայլերի է դիմելու ԵՄ-ն, Հարցելը պատասխանել է, որ «կյանքը շարունակվում է», և ԵՄ-ն ու մյուս գործընկերներն ուշադիր հետևելու են ընտրական տարվա ընթացքին: