Դիմակ չկրելու համար Վրաստանում այս շաբաթվանից տուգանքներ կգործեն

Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով կքննարկի և կհաստատի վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագիծը, որի համաձայն.

  • Հանրային փակ տարածքներում դիմակ կրելու կարգի խախտման համար ֆիզիկական անձը կտուգանվի 50 լարիով (մոտ 17 դոլար),
  • Միաժամանակ իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվելու է 500 լարիով (մոտ 170 դոլար):
  • 50 լարիով տուգանվելու են նաև առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող  ուղևորները, խոսքը նաև մետրոյի մասին է: Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել, տուգանքը 50 լարի է
  • Տաքսիների դեպքում և ուղևորը և վարորդը պարտավոր են կրել դիմակ:

Փոփոխությունները վերաբերում են նաև կարանտինի կարգը խախտելուն: Այս դեպքում ֆիզիկական անձը տուգանվելու է 2 հազար լարիով (մոտ 690 դոլար), իրավաբանականը՝ 10 հազար լարիով (մոտ 3,400 դոլար):