Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը քրեական գործ է հարուցել «Դոժդ» հեռուստաալիքի խմբագիր Վալերիա Կիչիգինայի դեմ: Հեռուստաալիքի տվյալներով՝ սա «կեղծ լուրերի» մասին օրենքի համաձայն հարուցված առաջին քրեական գործն է, որը կապված չէ Ուկրաինայի պատերազմի հետ։
Գործը ներառում է երկու դրվագ. մեկը լրագրողի «Ինստագրամ»-ում հրապարակած գրառումն է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի մասին, իսկ մյուսը՝ լրագրող Դմիտրի Կոլեզևի կոտորածի մասին հոդվածի վերահրապարակումը` ըստ «Դոժդ»-ի տեղեկատվության։
Գործի նյութերի համաձայն՝ հետաքննչական միջոցառումները, ենթադրաբար, սկսվել են Ուֆայում 2023 թվականի օգոստոսին՝ 2008 թվականի պատերազմի տարելիցին նվիրված գրառման հայտնաբերումից հետո, որտեղ Կիչիգինան գրել է. «Վրաստանի 20%-ը 15 տարի օկուպացրել է Ռուսաստանը»։ Այդ ժամանակ լրագրողը գտնվում էր Ռուսաստանում և լքել էր երկիրը միայն երկու շաբաթ անց. սահմանին նրան չեն հարցաքննել։
2024 թվականի նոյեմբերին հարուցվել է քրեական գործ, իսկ 2025 թվականի հունվարին խուզարկություն է իրականացվել Կիչիգինաների տանը։
Գործի նյութերում նշված է, որ Կիչիգինան «խարխլել է Ռուսաստանի զինված ուժերի հեղինակությունը և վարկաբեկել հասարակության շրջանում, նաև տագնապի, վախի, անհանգստության և անապահովության զգացում է առաջացրել նրանց մոտ, ովքեր ծանոթացել են վերոնշյալ հրապարակումներին և տեսանյութերին»։