Աշակերտը դպրոցի մոտ վրաերթի է ենթարկվել

Այսօր առավոտյան, Զուգդիդիի Ռուսթավելի փողոցում գտնվող երրորդ հանրակրթական դպրոցի մոտ, թեթև մարդատար ավտոմեքենան աշակերտի է վրաերթի ենթարկել:

Ականատեսների վկայությամբ, աշակերտը թեթև վնասվածքներ է ստացել. նա տեղափոխվել է հիվանդանոց։

Տեղում աշխատում են իրավապահները։