Ձյուդոիստ Ավթանդիլ Ճրիկիշվիլին նշանակվել է Քվեմո Քարթլիի նահանգապետի տեղակալ։
Մարզային վարչակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճրիկիշվիլին կստանձնի սպորտի և երիտասարդության հարցերի ղեկավարումը։
34-ամյա Ճրիկիշվիլին աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն է։
Նրանից բացի, նահանգապետի տեղակալ է նշանակվել Սոսո Ալիբեգաշվիլին, որն, ըստ հաղորդագրության՝ ունի պետական հատվածում աշխատելու փորձ, այդ թվում՝ կառավարության աշխատակազմում և տարածաշրջանային զարգացման նախարարությունում։