350 աշխատատեղ Գերմանիայում, 97 436 դիմորդ՝ Վրաստանից

Գերմանիայում աշխատանքի ընդունվելու ցանկություն հայտնել է արդեն 97 436 Վրաստանի քաղաքացի: Վրաստանի աշխատանքի տեղավորման պետական գործակալությունից տեղեկացնում են, որ Գերմանիայում օրինական կերպով աշխատանքի տեղավորվելու հայտերի ընդունումը շարունակվում է:

Գերմանական կողմից այս պահի դրությամբ մինչև 350 թափուր աշխատատեղ կա: Հատուկ հարթակում գրանցումը մեկնարկել է փետրվարի 15-ից: Ապրիլի սկզբում պարզ կդառնա ընտրված թեկնածուների կոնկրետ թիվը:

Հիշեցնենք՝ ժամանակավոր սեզոնային աշխատանքի տեղավորման գործընթացն ընթանում է Վրաստանի ու Գերմանիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Սեզոնային աշխատանք կարելի է ստանալ գյուղատնտեսության ոլորտում, ինչը ենթադրում է տարբեր սեզոնային բերքի հավաքում և այլն: