Ընդդիմությունը դեկտեմբերի 16-ին Թելավիում բողոքի ակցիա կանցկացնի

Միավորված ընդդիմությունը դեկտեմբերի 16-ին՝ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը զուգահեռ բողոքի ակցիա կանցկացնի Թելավիում: Այս մասին հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի պարտված թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:

«Միավորված ընդդիմությունը արդեն մի քանի անգամ հնարավորություն է ունեցել արտահայտել իր դիրքորոշումը՝ Վրաստանում նախագահական ընտրությունների փոխարեն անցկացվել են կրիմինալ խմբավորումների ու կոռումպացված չինովնիկների հատուկ գործողություններ: Մենք առաջարկել ենք քաղաքական գործընթաց սկսել (նկատի ունի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը, խմբ), որպեսզի իշխանությունները լսեն ժողովրդի ձայնը, սակայն մերժել են մեր առաջարկը: Քանի որ իշխանությունները չեն լսում ոչ միջազգային դիտորդներին, ոչ էլ մեզ, որոշել ենք դեկտեմբերի 16-ին խաղաղ բողոքի ակցիա անցկացնել»,- Վաշաձեի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: