Ընդդիմությունը պահանջում է ընտրությունների արդյունքների չեղարկում

Միավորված ընդդիմությունը շարունակում է պահանջել ընտրությունների արդյունքների չեղարկում: Այս մասին հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել է Գիորգի Վաշաձեն:

Ընդդիմությունը հարցով դիմում է դատարան: Վաշաձեի խոսքով բողոքը ենթադրում է ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածը, որտեղ խոսքը գնում է ընտրակաշառքների մասին:

Մամուլի ասուլիսում Գիորգի Վաշաձեն մեջբերել է տվյալ հոդվածը՝ նշելով, որ ընտրակաշառք է մարդկանց կարտոֆիլ, սոխ, հագած շորերի բաժանումը, ինչպես նաև 600 հազար քաղաքացիների պարտքերի զրոյացման վերաբերյալ խոստումը: Նրա խոսքով, որպես ապացույց դատարանին կներկայացվեն այդ մասին պատմող տեսանյութերը:

Ընդդիմությունը նաև պահանջում է ընտրակաշառքի մեղադրանքով քրեական գործ հարուցել վարչապետ Մամուկա Բախտաձեի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի նկատմամբ: Փոխանցում է Rustavi 2-ը: