«Ընտանի կենդանիների մասին» օրենքն սկսել է գործել

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել «Տնային կենդանիների մասին» օրենքի կիրարկումը։

Օրենքով նախատեսված նորմերը կկիրառվեն փուլ առ փուլ, իսկ օրենսդրական փաթեթն ամբողջական կգործի 2028 թվականի հուլիսի 1-ից։

Գործող գրաֆիկի համաձայն՝ մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանը պետք է ներկայացնի

  • շների բուծման մորատորիումի ակտը,
  • շների հիպերպոպուլյացիայի կառավարման ժամանակավոր կանոնը։

Կառավարությունը պարտավոր է այդ փաստաթղթերը հաստատել մինչև մարտի 1-ը։

Նույն ժամկետում՝ մինչև մարտի 1-ը, կառավարությունը պետք է ապահովի

  • տնային կենդանիների նույնականացման և գրանցման կարգի հաստատումը,
  • ստերիլիզացիայի/կաստրացիայի և բուծման կարգավորումների ընդունումը,
  • անասնաբուժական կլինիկաների և ապաստարանների կարգավորող ակտերի համապատասխանեցումն օրենքին։

Մունիցիպալիտետները պարտավոր են մինչև 2026 թվականի մարտի 1-ը կենդանիների պահման կանոնները համապատասխանեցնել օրենքին կամ հաստատել նոր կանոններ։

Օրենքի համաձայն՝ մինչև մայիսի 1-ը գրանցող մարմինները պետք է դիմեն Սննդի ազգային գործակալությանը՝ տվյալների բազային հասանելիություն և գրանցման իրավունք ստանալու համար։

Մինչև հուլիսի 1-ը ՍԱԳ-ը պարտավոր է ապահովել բոլոր սուբյեկտների լիարժեք հասանելիությունը բազային։

2027 թվականի հունվարի 1-ից կգործեն պատժամիջոցներ հետևյալ խախտումների համար.

  • նույնականացում-գրանցում չկատարելու համար — 1500 լարի,
  • ստերիլիզացիա/կաստրացիա չկատարելու համար — 1500 լարի,
  • կատաղության դեմ պատվաստում չկատարելու համար — 500 լարի,
  • առանց թույլտվության բազմացման համար — 3000 լարի,
  • կենդանու լքման դեպքում՝
    • ֆիզիկական անձ — 5000 լարի,
    • իրավաբանական անձ — 10 հազար լարի։
  • բուծման կանոնների խախտում — 1000 լարի,
  • առանց գրանցման բուծում — 5000 լարի,
  • բուծման մորատորիումի խախտում — 10 հազար լարի։

Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածում կատարված փոփոխությունների համաձայն՝

  • կենդանու խոշտանգումը կամ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է հաշմանդամության, պատժվում է տուգանքով, տնային կալանքով 6 ամսից մինչև 1 տարի կամ ազատազրկմամբ մինչև 3 տարի,
  • եթե գործողությունը հանգեցրել է կենդանու մահվան՝ պատիժը կլինի տուգանք, տնային կալանք 1-ից 2 տարի կամ ազատազրկում 2-ից 5 տարի։
  • 2026 թվականի հուլիսի 1-ից կենդանու սեփականատերը պարտավոր է ապահովել կենդանու նույնականացում և գրանցում,
  • արդեն նույնականացված կենդանիների սեփականատերերը պետք է դիմեն գրանցման համար,
  • բուծարանները պարտավոր են անցնել մունիցիպալ գրանցում 2026 թվականի հուլիսի 1-ից։

2026 թվականի հունվարի 1-ից կենդանու սեփականատերը կտուգանվի

  • կենդանուն զբոսանքի հանելու համար առանց վզկապի կամ դնչկալ — 150 լարի,
  • կենդանու հետ ճանապարհորդության կանոնների խախտման համար — 150 լարի,
  • արգելված տարածք կենդանու մուտք գործելու համար — 50 լարի։

Գրանցող սուբյեկտները (մասնավոր, բուծարան, անասնաբույժ) 2027 թվականի հունվարի 1-ից կտուգանվեն

  • նույնականացման-գրանցման պահանջների խախտման համար — 3000 լարի,
  • խնամքի և պահման կանոնների խախտման համար — 500 լարի։