Դոլիձեն առաջարկում է Դավիթ Գարեջին դարձնել պաշտպանված տարածք

Դավիթ Գարեջիի հետ կապված իշխանության համար քաղաքական առաջարկ է ներկայացրել արդարադատության գերագույն խորհրդի ոչ դատավոր անդամ Աննա Դոլիձեն: Նրա խոսքով Դավիթ Գարեջին վերածելով միջազգային մասշտաբի ժառանգության հուշարձանի՝ պաշտպանված տարածքի, հնարավոր է պատմական հնարավորություն ստանալ ու բարելավել վրաց-ադրբեջանական հարաբերությունները: Այս մասին Դոլիձեն հայտարարել է «Պալիտրանյուս»-ին տված հարցազրույցում:

«Այս առաջարկը երկար ժամանակ  օրակարգում է, մշակված է միջազգային աջակցությամբ, այդ թվում՝ համաշխարհային բանկի կողմից: Այս փուլում ուզում ենք քաղաքական մակարդակի հասցնել այն՝ որպես գոյություն ունեցող իրավիճակի ոչ թե խաղաղ, այլ օգտակար որոշում»,- ասել է Դոլիձեն՝ հավելելով, որ առաջարկով հեծանիվ չեն հորինում․ նման կարգավիճակ ունի նաև Կանադայի և ԱՄՆ-ի սահմանում գտնվող Waterton-Glacier խաղաղության այգին: