«ԱՄՆ նախագահին ես ասացի` ժամանակն է, որ մեր հարաբերությունները սկսվեն նոր էջից, նա խոստացավ ինձ, որ կվերադառնա այդ հարցին և կկապվի ինձ հետ»,- լրագրողներին ասել է Նյու Յորքում գտնվող «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ընտրած նախագահ Միխեիլ Կղավելաշվիլին։
Կղավելաշվիլին ասել է, որ հավանաբար հանրությունը հետաքրքրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի կազմակերպած ընթրիքով, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահին։
«Նա խոստացավ, որ անպայման կվերադառնա այդ թեմային և կկապվի ինձ հետ։ Սպասենք նրա պատասխանին։ Մենք բազմաթիվ այլ հանդիպումներ ունեցանք վարչակազմի անդամների, առևտրի նախարարի հետ», — ասել է Կղավելաշվիլին։
Նա սեպտեմբերի 25-ին վրացերեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում։ Իր ելույթում այս անգամ Կղավելաշվիլին չի անդրադարձել ներքաղաքական հարցերին։