Էլիավայի շուկայի հարցի շուրջ երկու տարբերակ է քննարկվում

Թբիլիսիի քաղաքապետարանը Էլիավայի շուկայի հարցի վերաբերյալ երկու տարբերակ է քննարկում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի միջոցով անցկացված տեսաքննարկմանը հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Բոլորը համաձայն են, որ այն, ինչ այսօր կատարվում է Էլիավայի շուկայում, բացարձակապես անընդունելի է: Առաջին տարբերակը շուկայի հնարավոր տեղափոխության հարցն է, այդ դեպքում մունիցիպալիտետը պետք է բոլոր պայմանները ստեղծի այս մարդկանց համար: Երկրորդը՝ պետք է ամեն ինչ այնպես արվի, ինչպես զարգացած երկրներում է՝ կառուցվի ժամանակակից առևտրի կենտրոն, որը կբավարարի բոլոր տեսակի անվտանգության չափանիշները»,- նշել է Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքերով, արդեն մի քանի հանդիպում է անցկացվել շուկայի սեփականատերերի հետ, վերջիններս հարցին վերաբերյալ դրական մոտեցում են ցուցաբերել: