Էրդողանը Ղարիբաշվիլիին շուտափույթ ապաքինում է մաղթել

Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին շուտափույթ ապաքինում է մաղթել: Այս մասին տեղեկացնում է կառավարության վարաչակազմը:

Վրաստանի վարչապետին ուղղված պաշտոնական նամակով Էրդողանը վերահաստատել է իր պատրաստակամությունը` անհրաժեշտության դեպքում աջակցելու բուժման գործընթացին:

«Հարգելի վարչապետ, սիրելի ընկեր, շատ ցավում եմ, որ COVID-19-ի ձեր թեստը դրական է եղել: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Ուզում եմ, որ դուք իմանաք, որ բուժման ընթացքում մենք ձեզ հետ ենք, և անհրաժեշտության դեպքում ջանք չենք խնայի ձեզ բուժելու համար:

Ուզում եմ առիթից օգտվելով ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և երջանկություն, իսկ վրացի բարեկամ ժողովրդին բարեկեցություն մաղթել», — գրել է Էրդողանը:

Հիշեցնենք՝ երեկ, ապրիլի 6-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հաստատվել: