ESN-ը դեմ է Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին

Եվրոպական խորհրդարանի ամենափոքր և «ամենաարմատական» խումբը` «Ինքնիշխան Ազգերի Եվրոպան» (ESN), որի դիրքորոշումն է. «Մենք Ռուսաստանին թշնամի չենք համարում», դեմ է ԵՄ ընդլայնմանը և Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին:

Ավելին, նրանք կոչ են արել ԵՄ-ին` վերանայել իր ընդլայնման քաղաքականությունը «Վրաստանում վերջին իրադարձությունների լույսի ներքո»։

Բանաձևի փոփոխության իր ներկայացրած նախագծում «Ինքնիշխան ազգերի Եվրոպան» կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պետք է ճանաչի Վրաստանի կառավարության որոշումը՝ «ժամանակավորապես կասեցնել» երկրի ԵՄ անդամակցության գործընթացը «որպես ազգային ինքնիշխանության օրինական արտահայտություն՝ արտաքին քաղաքական ճնշման պայմաններում»։

Նրա անդամները Եվրախորհրդարանում աջակցում են «Վրացական երազանք»-ին դրա ստեղծումից ի վեր՝ 2024 թվականից։