ԵՄ գագաթնաժողովին կքննարկվի ասոցացված եռյակի թեկնածության հարցը

Այսօր՝ հունիսի 23-ին կմեկնարկի ԵՄ գագաթնաժողովը, որին կազմակերպության անդամ երկրները կքննարկեն Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը:

Ամերիկյան CNN լրատվականը, վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ կազմակերպության անդամ երկրների 27 ղեկավարները, ինչպես սպասվում է, կաջակցեն Ուկրաինային և Մոլդովային՝ որպես թեկնածու երկրների։

Նշենք՝ Բրյուսելում գագաթնաժողովը կտևի 2 օր՝ հունիսի 23-ին և 24-ին:

Կարդացեք նաև՝

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը և Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ են անում ասոցացված եռյակին թեկնածուի կարգավիճակ տալ

«Տուն՝ դեպի Եվրոպա». հունիսի 24-ին նոր հանրահավաք է նախատեսված