Վրաստանյան երկու օդանավակայան՝ արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների տասնյակում

Բրիտանական Skytrax խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է լավագույն օդանավակայանների վարկանիշն ըստ ուղևորների գնահատականների։ Օդանավակայանների վարկանիշները բաժանված են ըստ մայրցամաքների և տարածաշրջանների:

Արևելյան Եվրոպայի լավագույն օդանավակայանների ցանկը հետևյալն է.

1. Բուդապեշտ,
2. Թալին,
3. Բուխարեստ,
4. Ռիգա,
5. Թբիլիսի,
6. Բաթումի,
7. Կիևի Բորիսպոլ,
8. Բելգրադ,
9. Բրատիսլավա,
10. Զագրեբ:

Նշենք, որ Skytrax-ը բրիտանական հայտնի խորհրդատվական ընկերություն է, որը 1989 թվականից գնահատում և ուսումնասիրում է աշխարհի օդանավակայաններում ու ավիաընկերությունների սպասարկման որակը:

World Airport Award-ը հիմնված է աշխարհի 550 օդանավակայանների ավելի քան 13 միլիոն ուղևորների հարցումների վրա: