Թբիլիսին ավելի մեծ օդանավակայանի կարիք ունի. ֆիննախարար

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ասել է, որ Թբիլիսին ավելի մեծ օդանավակայանի կարիք ունի:

Ըստ ֆինանսների նախարարի` օրակարգում է նոր օդանավակայանի կառուցման վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը: Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքային գործընթացը շարունակվում է։

«Շատ արագ տեմպերով զգալիորեն ավելանում է փոխադրվող ուղևորների թիվը։ Այսօր Թբիլիսիի օդանավակայանը հնարավորություն չունի ընդլայնվելու այն մասշտաբով, որն անհրաժեշտ է երկրին։

Ըստ այդմ՝ օրակարգում է նոր օդանավակայանի կառուցման վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Դրա համար կան նաև համապատասխան ժամկետներ»,- ասել է Խուցիշվիլին։